top of page

Վառել են լույս՝ խավարն անիծելու փոխարեն. Լիլիթ և Նշան Օդաբաշյանների պատմությունը

Մարտի 10, 2024



Անտարբերության անապատում քարացած, մոտալուտ պատերազմի մասին ամենօրյա խոսակցություններից շունչը պահած հայկական իրականության մութ ստվերների փոխարեն Օդաբաշյանների ընտանիքը Հայաստանի հետ իրենց կյանքը կապողներին նվիրեց նոր աշխարհ՝ վառ ու վեր բարձրացող դաժան իրականությունից։

 

Երկուսն էլ Հալեպից Լոս Անջելես տեղափոխված և այստեղ իրար գտած Լիլիթի ու Նշանի կյանքը նորուղղություն ստացավ՝ կապված արցախյան պատերազմի հետ։

 

2020-ին Արցախում պատերազմի բռնկումը ցնցեց բոլորիս, և Օդաբաշյան ամուսինները մի կողմ չմնացին։ Բազմաթիվ հայերի հետ նրանք մտածում էին, թե ինչպես կարող են աջակցել իրենց հայրենիքին այս դժվարին պահին:

 

Լիլիթ Օդաբաշյանը մտահղացավ օգնել հայ արտադրողներին՝ նրանց հնարավորություն տալով վաճառել իրենց ապրանքները ամերիկյան շուկայում։ Սա յուրատեսակ առաքելություն դարձավ Օդաբաշյանների ընտանիքի համար, որը վճռականորեն ստանձնեց միջնորդի դեր հայ ձեռներեցների և ամերիկյան գնորդների միջև։

 

Օդաբաշյանները առաջատար ծրագրավորողների հետ միասին ստեղծել են առևտրային հարթակ՝ Buy Armenian առցանց շուկայի տեսքով՝ ներկայացնելով հազարավոր հայկական ապրանքներ ԱՄՆ-ում։ Այս կայքը ոչ միայն հեշտացնում է հայկական ապրանքների հասանելիությունը սփյուռքում, այլ խթանում է առևտուրը Հայաստանի և Միացյալ Նահանգների հայ համայնքի միջև:

 

Բացի առցանց հարթակից, անցյալ տարի ընտանիքը մեծ խանութ բացեց Գլենդելում, որտեղ լոսանջելեսցիները ոչ միայն կարող են անձամբ տեսնել, շոշափել և զգալ ապրանքի որակը, այլև գնել հայկական ապրանքների եզակի օրինակներ։ Այստեղ ներկայացված է հայկական սնունդ, խաղալիքներ, հագուստ, հայկական ավանդական արհեստագործությամբ հյուսված արցախյան՝ արդեն բացառիկ դարձած գորգերի, ոսկյա զարդերի, խեցեղենի և այլ յուրահատուկ իրերի զարմանալի օրինակներ։

 

Ավիափոխադրողների հետ համագործակցությունն ապահովում է ապրանքների արագ առաքումըՀայաստանից՝ թույլ տալով Ամերիկայի ողջ տարածքում գտնվող հաճախորդներին հնարավորինս սեղմ ժամկետում ունենալ դրանք։

 

Օդաբաշյանների ընտանիքը հաջողություններ է արձանագրում ոչ միայն հայկական ոգու ու ձեռքիընդգրկուն պատկերը Ամերիկայում ներկայացնելու գործում, այլև բժշկական ասպարեզում:

 

Ատամնաբույժի մասնագիտությունն ընտրած Նշան Օդաբաշյանը՝ Լիլիթի ամուսինը, դարձել է իր ոլորտում հաջողակներից մեկը։ Նրա կինը՝ Լիլիթը՝ նախկին համակարգչային մասնագետ Հալեպից, կարողացավ հաջողությամբ մեծացնել երեք երեխաներին՝ աջակցելով ամուսնուն և օգնելով նրան Լոս Անջելեսի ատամնաբուժական կլինիկայում:

 

Նշան Օդաբաշյանի պրոֆեսիոնալիզմը և մանրուքների հանդեպ ուշադրությունը արժանացել ենամենաբարձր գովեստների: Լոս Անջելեսի բնակիչները գնահատում են նրան նորարարականբուժման և նուրբ ձեռքերի համար:

 

Նշան Օդաբաշյանը դարձել է իր ոլորտում ճանաչված փորձագետ ոչ միայն քաղաքի, այլեւ ողջնահանգի մակարդակով։ Նրա կլինիկան գրավում է հիվանդներին հեռավոր վայրերից: Նաբազմաթիվ մասնագիտական ​​ասոցիացիաների անդամ է՝ ինչն արտացոլում է իր բարձրկարգավիճակը տեղի ատամնաբուժական համայնքում։

 

Նշան Օդաբաշյանն ակտիվորեն մասնակցում է ատամնաբույժական ոլորտում փորձիմասնագիտական ​​փոխանակմանը, վերապատրաստմանը և նոր մեթոդների մշակմանը։ Նակարևոր հարց է բարձրացնում ԱՄՆ-ում բժշկության ոլորտում հրատապ խնդրի մասին. ըստ վիճակագրության՝ հիվանդանոցներում մահացությունների 50%-ը տեղի է ունենում ոչ ճշգրիտախտորոշման պատճառով։ Այս վիճակագրությունը խիստ մտահոգիչ է: Բժշկական իդեալների համար պայքարը ներառում պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշների հետապնդում:

 

Օդաբաշյանների ընտանիքի համարձակ ջանքերը ամուր կամուրջ կառուցեցին Հայաստանի և Ամերիկայի միջև: Նրանց յուրաքանչյուր քայլում ներդաշնակություն ու հոգատարություն կա: Նրանց գործը կիրառական արտացոլումն է ամեն օր ամեն անկյունից հնչող պաթոսային խոսքերի, որ հենց այս պահին մեր ժողովուրդը կարիք ունի միասնության։

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating

Հրեաների հաջողության գաղտնիքը, որը պետք է յուրացնեն հայերը. Մխիթարյան միաբանության վարդապետ Հ. Մեսրոպ Սուլահյանի զրույցը հայության մասին

bottom of page