top of page

Հայերը՝ մարդկության սկզբնավորումից մինչև այսօր. Սարգիս Մեսրոպյանի իմաստությունն ու հավատքը

8 հոկտեմբերի, 2024



Զարմանալի անձնավորություն է Սարգիս Մեսրոպյանը: Նա մարմնավորում է հայի նվիրումի և հայրենի ժառանգության խորը իմացության իդեալը։ Չնայած նրան, որ ողջ կյանքն անց է կացրել Լոս Անջելեսում, Սարգսի միտքն ու սիրտը Հայաստանի լեռներում են, ընդ որում՝ ոչ թե մոդայիկ ու կեղծ «իրական» Հայաստանի, այլ այն Հայաստանի, որի մասին ոմանք մեզ բարձր ամբիոններից հաճախ հորդորում են մոռանալ:


Հաջողակ բժիշկ ու Լոս Անջելեսի հայկական համայնքում հայտնի հասարակական գործիչ, մարդ-շտապօգնություն Սարգիս Մեսրոպյանը հոգում մեկն է, ում համար հայի իրական արժեքները նյութական աշխարհից շատ ավելի բարձր են:


Հայ առաքելական եկեղեցու պատմության և մեր նախաքրիստոնեական շրջանի անհավատալի գիտելիքները նրան առանձնացնում են որպես ականավոր աստվածաբանի: Սարգիսը նաև ավագ սարկավագ է Լոս Անջելեսի հնագույն հայկական եկեղեցում՝ Սուրբ Հակոբում:


Նրա համոզմունքները, հավատալիքներն ու գիտելիքները համարձակորեն և խորաթափանցորեն ուղղված են լրացնելու այն վակուումը, որում ապրում է սեփական ինքնության մասին խորը խոսքից զրկված հայ հասարակությունը։


Մեր փոթորկող իրականությունում, որտեղ մենք՝ հայերս, գնալով կորցնում ենք ունակությունը հասկանալու, թե ովքեր ենք մենք իրականում, ուր ենք գնում, որոնք են մեր իրական իդեալները և ինչին պետք է ձգտենք, Սարգիս Մեսրոպյանը կանգնած է որպես անշեջ փարոս: Հայ ժողովրդի, նրա պատմության, մշակույթի հանդեպ ունեցած իր սիրով և իր աննախադեպ գիտելիքներով նա կարողանում է հագեցնել այս մտավոր և հոգևոր ծարավը` մեզ վերադարձնելով այն ակունքներին, պատմությանն ու ճշմարիտ ուղուն, որով պետք է ընթանա հայը։


Սարգիս Մեսրոպյանի համար հայ լինելը սոսկ ժառանգություն չէ, այն առաքելություն է։ Նրա համոզմունքները, նրա աղոթքներն ու ստեղծագործությունները ուղղված են այն արժեքների պահպանմանն ու փոխանցմանը, որոնք, ըստ նրա, կազմում են հայ ինքնության էությունը։


Spyurq.TV-ի ու Yerevan Online Mag.-ի ԱՄՆ թղթակից Աշոտ Պողոսյանը յուրօրինակ մի հաղորդում է պատրաստել Սարգիս Մեսրոպյանի մասնակցությամբ, որտեղ շոշափվում են այս բոլոր կարևոր հարցերը։ Սարգիսը լույս է սփռում հայկական ինքնության այն խնդիրների վրա, որոնք կենսական են ամեն հայի համար:


Այս զրույցը իրական բացահայտում է, որը կօգնի մեզ գիտակցել ու վերաիմաստավորել մեր իրական առաքելությունը, վերադառնալ մեր Աստծուն, մեր արմատներին, իրական իդեալներին, մեծ պատմությանը և, որպես այս ամենի հետևանք, հաղթանակներին՝ փոքր-ինչ մոռացված:

コメント

5つ星のうち0と評価されています。
まだ評価がありません

評価を追加

Հրեաների հաջողության գաղտնիքը, որը պետք է յուրացնեն հայերը. Մխիթարյան միաբանության վարդապետ Հ. Մեսրոպ Սուլահյանի զրույցը հայության մասին

bottom of page